Երեւանի մամուլի ակումբ. Քառորդդարյա հոբելյան

Մեր անցած ճանապարհը հետադարձ հայացքով վերագնահատելու, հիշելու շատ բան կա, բայց՝ ոչ այսօր։ Այսօր ՏՈՆ է։ Մոռանանք գործերի մասին։

Նշենք միայն, որ մեր բոլոր նախաձեռնություններում հավատարիմ ենք մնացել մեր դավանած արժեքներին ու սկզբունքներին, ձգտել ենք դրանք ամրապնդել մեր գործունեության բոլոր ոլորտներում, անկեղծորեն ուրախացել ենք, երբ հաջողել ենք։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում մեզ հետ կիսել են մեր հաջողությունները, օգնել են հաղթահարել դժվարությունները եւ չկորցնել ապագայի հույսը։

Շնորհավորում ենք բոլոր նրանց, ում համար Երեւանի մամուլի ակումբի ստեղծման օրը՝ 1995 թվականի հուլիսի 18-ն ինչ-որ բան է նշանակում։

Թերեւս ավելորդ է ասել, որ մեր 25-ամյակին նվիրված հանդիսությունը մենք բոլորովին այլ կերպ էինք պատկերացնում։ Մաղթենք միայն, որ մեր գալիք տարեդարձներին ոչինչ չխոչընդոտի իրականացնելու մեր երեւակայած ամենահամարձակ ծրագրերը։

Մեզ եւ Ձեզ համար ամեն ինչ դեռ առջեւում է։ Ծնունդդ շնորհավոր, Երեւանի մամուլի ակումբ։

18 հուլիսի, 2020